«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսին հավատում է, որ իր թիմը դեռ կարող է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում շրջանցել «Չելսիին»:
Շնորհիվ ավելացված ժամանակում Ռոբինի խփած գոլի «կարմիր սատանաները» ոչ ոքի ավարտեցին խաղը (1:1) և թույլ չտվեցին առաջատարի նկատմամբ միավորների տարբերությունն ավելանա 10-ից: Վան Պերսին հավատում է, որ իրենք դեռ կարող են անցնել «Չելսիին»:
-Իհարկե, մենք կարող ենք, առջևում դեռ մեծ ճանապարհ կա: Դեռ 9 տուր է անցել, դա անգամ մրցաշրջանի կեսը չէ: Իմ կարծիքով՝ մենք յուրաքանչյուր խաղում ավելի լավն ենք դառնում,- ասել է վան Պերսին: Sky Sports