«Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Մարտին Յոլը հայտնել է, որ հնարավոր է պայքարեն «ՔՊՌ»-ի հետ «Աստոն Վիլլայի» հարձակվող Դարեն Բենթի համար:
Այժմ Բենթը ոչ այնքան լավ հարաբերությունների մեջ է «վիլլացիների» գլխավոր մարզիչ Պոլ Լամբերտի հետ և սպասվում է, որ հունվարին բիրմինգեմյան ակումբը կվաճառի ֆուտբոլիստին:
Յոլը, ով Բենթի հետ աշխատել է «Տոտենհեմում», չի բացառում, որ հունվարին կպայքարեն նրա համար:
-Երբեք չես իմանա թե ինչ կլինի: Այժմ մենք երեք հարձակվող ունենք՝ Բերբատովը, Պետրիչը և Կաչենիկլիչը: Հնարավոր է փորձենք ձեռք բերել նաև Բենթին,- ասել է Յոլը: Daily Mail