• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ժիրուն պատրաստ է մասնակցել «Յունայթեդի» դեմ խաղին

Օլիվյե Ժիրու«Արսենալի» հարձակվող Օլիվյե Ժիրուն նախատեսվածից շուտ է շարք վերադարձել և պատրաստ է իր թիմին օգնել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում, որը կկայանա այս շաբաթ՝ «Էմիրեյթս» մարզադաշտում:

Ընթացիկ մրցաշրջանի մեկնարկին 28-ամյա Ժիրուն ոտքի վնասվածք ստացավ, և «զիանագործների» բժշկական շտաբը սպասում էր, որ ֆրանսիացին կվերադառնա դեկտեմբերից ոչ շուտ:

Սակայն Օլիվյեն արդեն վերադարձել է մարզումներին և «Արսենալի» առաջիկա խաղում կլինի Արսեն Վենգերի տրամադրության տակ:

-Արտետան և Ժիրուն կրկին մեզ հետ են: Այժմ հարցն այն է, թե ինչքանով են նրանք պատրաստ: Ժիրուն նախատեսվածից երեք-չորս շաբաթ շուտ է վերադարձել,- «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի խոսքերն է մեջբերում BBC-ն: