Պրեմիեր Լիգայի 14-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի ունեցավ «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, ուր առաջատար «Չելսին» հյուրընկալել էր «Տոտտենհեմին»:
Լոնդոնյան դերբիում անհամեմատ ուժեղ գտնվեցին «կապույտները», ովքեր հաղթանակի հասան 3:0 հաշվով: Ժոզե Մոուրինյոյի սաներից գոլերի հեղինակ դարձան Էդեն Ազարը, Դիդիե Դրոգբան և Լոիկ Ռեմին:
Այս հաղթանակից հետո «Չելսին»՝ վաստակած 36 միավորով կշարունակի գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Գոլեր. Ազար՝ 19ր, Դրոգբա՝ 22ր, Ռեմի՝ 73ր: