Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրում «Արսենալը» լոնդոնյան դերբիում հյուրընկալել էր «Քուինս Պարկ Ռեյնջերսին»:
Արսեն Վենգերի սաները հաղթեցին 2:1 հաշվով և մրցաշարային աղյուսակում վերադարձան 6-րդ հորիզոնական:
«Զինագործներից» գոլերի հեղինակ դարձան Ալեքսիս Սանչեսը և Տոմաշ Ռոսիցկին: Հյուրերի միակ գոլն էլ խփեց Չարլի Օսթինը: Նշենք, որ 53-րդ րոպեից «Արսենալը» խաղում էր 10 ֆուտբոլիստով, երբ դաշտից հեռացվեց Օլիվյե Ժիրուն:
Գոլեր. Սանչես՝ 37ր, Ռոսիցկի՝ 65ր, Օսթին՝ 79ր
Հեռացում. Ժիրու՝ 53ր: