«Տոտենեհմի» վինգեր Գարեթ Բեյլը «Ֆուլհեմի» հետ խաղում ծնկի վնասվածք ստացավ և մեղադրվեց սիմուլյացիայի համար:
Բեյլը չկարողացավ խաղալ մինչև վերջ և փոխարինվեց 62-րդ րոպեին: Ուելսցուն մեկ շաբաթից ոչ քիչ ժամանակ կպահանջվի ապաքինման համար:
-Ստացած վնասվածքից ապաքինվելու համար կպահանջվի մեկ-երկու շաբաթ,- հայտնել է «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը:
Նշենք, որ այդ խաղում Բեյլը հերթական անգամ մեղադրվեց սիմուլյացիայի համար: Սակայն Բոաշը չի կիսում մրցավարների կարծիքը:
-Բեյլը շատ արագ է, իսկ մրցավարներին բավականին դժվար է կողմորոշվել այդպիսի իրավիճակներում: Նա այնպես է գործում, որ մրցավարներին թվում է, թե կեղծում է: Վերջին երկու խաղերում նա դեղին քարտով զգուշացվել է սիմուլյացիայի համար, բայց այժմ նա լուրջ վնասվածք է ստացել և մեկ-երկու շաբաթ չի կարողանա օգնել մեզ,- ավելացրել է Վիլաշ-Բոաշը: BBC