«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հայտնել է, որ չի պատրաստվում տեղափոխվել «Չելսի» կամ «Մանչեսթեր Սիթի»:
Լուրերի համաձայն, կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ տարաձայնություն ունենալուց հետո 27-ամյա արգենտինացին մտածում է ակումբը փոխելու մասին: Գլխավոր ֆավորիտները համարվում են Պրեմիեր Լիգայի չեմպիոնական պայքարի երկու մասնակիցները:
Սակայն «Ատլետիկոյի» նկատմամբ տարած 3:1 հաշվով հաղթանակից հետո Մեսսին հայտարարությամբ հանդես եկավ՝ այդ լուրերը համարելով «կեղծիք»:
-Ես չեմ պատրաստվում տեղափոխվել ոչ «Չելսի», և ոչ «Մանչեսթեր Սիթի»: Ես արդեն հոգնել եմ այդ լուրերից: Ես ակումբին չեմ դիմել ոչ մեկին հեռացնելու հարցով:
Մարդիկ սա այն լույսի ներքո են ներկայացնում, որ իբրև ես եմ ղեկավարում ակումբը, սակայն դա այդպես չէ: Ես չեմ խառնվում ոչ մի ակումբային որոշման,- ասել է Մեսսին: BBC