«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը բացառել է հունվարին կիսապաշտպան Լուկաս Լեյվային վաճառելու տարբերակը:
Այս մրցաշրջանի ողջ ընթացքում խոսվում էր, որ Լուկասը կարող է տեղափոխվել «Ինտեր»: Սակայն այն բանից հետո, երբ Սթիվեն Ջերարդը հայտնեց ակումբից հեռանալու մասին, բրազիլիացին զբաղեցրեց նրա տեղը և հաստատվեց հիմնական կազմում:
-Նա այն ֆուտբոլիստներից է, որոնցից չենք ուզում բաժանվել հունվարին: Տեղյակ եմ շրջանառվող լուրերին, սակայն մենք չենք պատրաստվում վաճառել Լուկասին,- ասել է Ռոջերսը: Liverpool Echo