Պրեմիեր Լիգայի 22-րդ տուրում «կարմիր ստանաները» հյուրընկալվել էին աղյուսակի նախավերջին հորիզոնականը զբաղեցնող «Քուինս Պարկ Ռեյնջերսին»:
Լուի վան Գալի սաները 0:2 հաշվով հաղթանակ տարան լոնդոնյան ակումբի նկատմամբ: Հանդիպման հաշիվը 58-րդ րոպեին բացեց Մարուան Ֆելայնին, իսկ երկրորդ գոլը խփեց Ջեյմս Ուիլսոնը:
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը»՝ վաստակած 40 միավորով կշարունակի զբաղեցնել 3-րդ հորիզոնականը:
Գոլեր. Ֆելայնի՝ 58ր, Ուիլսոն՝ 90ր: