«Վիլյառեալի» կենտրոնական պաշտպան Գաբրիել Պաուլիստան Անգլիայում աշխատելու թույլտվություն է ստացել, որն ավելի է մոտեցնում նրա տեղափոխությունն «Արսենալը»:
Այս շաբաթ հայտնի դարձավ, որ «զինագործները» 13,5 մլն ֆունտով համաձայնեցրել են բրազիլիացի պաշտպանի տրանսֆերը: Նաև հայտնի դարձավ, որ «Վիլյառեալը» կվարձակալի լոնդոնցիների հարձակվող Ջոել Քեմպբելին:
Այսօր Գաբրիելը բուժզննում կանցնի Լոնդոնում: Sky Sports-ի տեղեկություններով, «Արսենալին» հաջողվել է բրազիլիացում համար Անգլիայում աշխատելու թույլտվություն ստանալ: Եթե ամեն ինչ հարթ ընթանա, ապա 24-ամյա Գաբրիելը «զինագործների» կազմում իր նորամուտը կարող է նշել Պրեմիեր Լիգայի արդեն հաջորդ տուրում: