• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալը» «Օլիմպիակաոսի» դեմ կխաղա երկրորդ կազմով

Պոդոլսկի, Կազորլա և Արտետա«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը որոշել է իր առաջատարներին հանգստանալու հնարավորություն տալ:

«Սուոնսիից» կրած տնային պարտությունից հետո Վենգերը հայտնել է, որ «զինագործների» գործողություններում հոգնածություն էր նկատվում:

«Արսենալը» Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վերջին խաղի համար Աթենք կմեկնի այսօր կեսօրին: Սպասվում է, որ Լոնդոնում կմնան Ջեկ Ուիլշերը, Թեո Ուոլկոտը և Լուկաս Պոդոլսկին: Հավանական է, որ հանգստանալու հնարավորություն ստանան նաև Սանտի Կազորլան և Միկել Արտետան:

Ավելացնենք, որ «Արսենալը» արդեն ապահովել է փլեյ-օֆֆի ուղեգիրը: Սակայն այս պահին մեկ միավոր հետ է խմբի առաջատար «Շալկեից»: Ինչպես երևում է, Վենգերի համար ավելի կարևոր է թիմի առաջատարներին հանգստի հանարավորություն տալը, քան պայքարը առաջին տեղի համար:

Հիշեցնենք, որ «Օլիմպիակոս» – «Արսենալ» խաղը տեղի կունենա վաղը, Երևանի ժամանակով 23:45-ին:

Հետաքրքիր փաստեր