Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Օլդ Թրաֆորդում», ուր հյուրընկալվել էր մայրաքաղաքից ժամանած «Տոտտենհեմը»:
Լուի վան Գալի սաները սեփական հարկի տակ ջախջախեցին «Տոտտենհեմին»: Խաղի ելքը վճռվեց դեռ առաջին խաղակեսում: Հանդիպման հաշիվը 9-րդ րոպեին բացեց Մարուան Ֆելայնին: Ընդմիջումից առաջ մեկական անգամ աչքի ընկան նաև Մայքլ Կարրիկը և Ուեյն Ռունին:
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը»՝ վաստակած 56 միավորով կշարունակի զբաղեցնել 4-րդ հորիզոնականը:
Գոլեր. Ֆելայնի՝ 9ր, Կարրիկ՝ 19ր, Ռունի՝ 34ր: