Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Արսենալը» հյուրընկալվել էր «Մոնակոյին»:
Լոնդոնում թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր ֆրանսիական ակումբի 1:3 հաշվով հաղթանակով: Այս անգամ ավելի ուժեղ գտնվեցին Արսեն Վենգերի սաները, սակայն նրանց չհաջողվեց հաղթահարել «Մոնակոյի» արգելքը:
Հանդիպման հաշիվը 36-րդ րոպեին բացեց Օլիվյե Ժիրուն, իսկ 79-րդ րոպեին ընդհանուր դիմակայության հաշիվը հավասարեցրեց Աարոն Ռեմսին (3:3), սակայն մրցակցի հարկի տակ խփած գոլերի տարբերության պատճառով լոնդոնյան ակումբը դուրս մնաց հետագա պայքարից:
Գոլեր. Ժիրու՝ 36ր, Ռեմսի՝ 79ր: