«Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը մտադիր է ակումբ հրավիրել մարզիչ-խորհրդատու Ավրամ Գրանտին, եթե մոտ ապագայում թիմի արդյունքները չբարելավվեն: Այս մասին հայտնում է բրիտանական The Guardian պարբերականը: Գրանտը 2007-2008 մրցաշրջանում գլխավորել է լոնդոնյան ակումբը:
Ըստ պարբերականի` իսրայելցի մասնագետը պատրաստ է վերադառնալ ակումբ, չնայած որ նրա գործառույթները այնքան էլ հստակեցված չեն:
Հիշեցնենք, որ Ռաֆայել Բենիտեսի գլխավորությամբ ակումբը անցկացրած երեք խաղերում ոչ-ոքի է խաղացել «Մանչեսթր Սիթիի» (0:0) և «Ֆուլհեմի» հետ (0:0) և մեկ անգամ էլ պարտվել «Վեստ Հեմին» (3:1):