«Նյուքասլի» հարձակվող Դեմբա Բան ամենայն հավանականությամբ հունվարին կվաճառվի: Նա հրաժարվել է կնքել նոր պայմանագիր ակումբի հետ:
«Նյուքասլի» տեղական The Journal պարբերականի փախանցմամբ սենեգալցի հարձակվողը պահանջում է շաբաթական 80 հազար ֆունտ աշխատավարձ, մինչդեռ ակումբը չի պատրաստվում գոհացնել նրան: Թիմի ղեկավարությունն այժմ մտածում է խաղացողին վաճառելու մասին: Ըստ պայմանագրի` Դեմբա Բային ձեռք բերողը կվճարի ընդամենը 7.5 մլն ֆունտ:
Ինչպես հայտնի է, վերջին ամիսներին սենեգալցի խաղացողին ակտիվորեն հետևում է «Լիվերպուլը»: Մինչև «Տոտենհեմից» հեռանալը` 27-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված էր նաև Հարի Ռեդնապը: Հնարավոր է, որ հունվարին այս ակումբներին կմիանան նաև արտասահմանյան այլ ակումբներ: