Պրեմիեր Լիգայի 36-րդ տուրի վերջին խաղում «Արսենալը» հյուրընկալել էր Ուելսը ներկայացնող «Սուոնսի Սիթիին»:
Քառյակում իրենց տեղն արդեն ապահոված «զինագործները» նվազագույն հաշվով պարտվեցին սեփական հարկի տակ: Հանդիպման միակ և «կարապների» համար հաղթական գոլը խաղավարտից 5 րոպե առաջ խփեց Բաֆետիմբի Գոմիսը:
Այս հաղթանակից հետո Գարի Մոնկի թիմը՝ վաստակած 56 միավորով կշարունակի զբաղեցնել 8-րդ հորիզոնականը:
Գոլ. Գոմիս՝ 85ր: