«Աստոն Վիլլան» պաշտոնապես հայտնել է ֆրանսիական «Լիլի» և Սենեգալի ազգային հավաքականի կիսապաշտպան Իդրիսա Գեյի տրանսֆերը 9 մլն ֆունտով գնելու մասին:
25-ամյա Գեյը, ում անվան դիմաց կա ազգային հավաքականում անցկացրած 24 խաղ, չորս տարվա պայմանագիր է ստորագրել բիրմինգհեմյան ակումբի հետ: «Վիլլացիներին» Իդրիսան միացել է այն բանից հետո, երբ Անգլիայում աշխատելու թույլտվություն է ստացել:
-Ես իսկապես ուրախ եմ Իդրիսային ողջունելու համար: Նա նախորդ մրցաշրջանում Ֆրանսիայի լավագույն կիսապաշտպաններից էր, և շատ ակումբներ էին ցանկանում այս ամառ ձեռք բերել նրան:
Համոզված եմ, որ մենք գնել ենք մի ֆուտբոլիստի, ով ծարավ է հաջողության, ով իր լավագույն տարիներն է անցկացնում,- հայտնել է «Աստոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Թիմ Շերվուդը: