«Ռոմային» հաջողվել է համաձայնության գալ «Արսենալի» հետ՝ լեհ դարպասապահ Վոյցեխ Շեսնիին մեկ մրցաշրջանով վարձակալելու հարցում: Իտալական ակումբը նաև համաձայնեցրել է մեկ տարի հետո Շեսնիի ամբողջական տրանսֆերը 3,5 մլն ֆունտով գնելու կետը:
The Guardian-ի հաղորդմամբ, ակումբները բանակցում էին մի քանի օր, և վերջապես եկել են ընդհանուր հայտարարի: «Ռոման» Վոյցեխին 12 ամսով վարձակալելու համար կվճարի 1 մլն եվրո:
Բանակցությունների գլխավոր հարցը դարպասապահի աշխատավարձն էր, և «Ռոման» ամբողջությամբ իր վրա է վերցրել 25-ամյա ֆուտբոլիստի վարձատրությունը:
Հիշեցնենք, որ Շեսնին «Արսենալում» է 2006 թվականից: Վոյցեխը «զինագործների» հիմնական կազմում հաստատվեց 2010/11 մրցաշրջանում՝ մասնակցելով Պրեմիեր Լիգայում լոնդոնցիների բոլոր խաղերին:
Սակայն վերջին շրջանում Շեսնիի անվստահ խաղն Արսեն Վենգերին ստիպեց պայմանագիր ստորագրել «Չելսիի» դարպասապահ Պետր Չեխի հետ, ում էլ վստահել է թիմի դարպասը: