«Վեստ Հեմը», մեծ դժվարությամբ, սակայն կարողացավ դուրս գալ Եվրոպա Լիգայի որակավորման երրորդ փուլ: Լոնդոնցիները «Բիրկիրկարային» հաղթեցին միայն հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ:
Մեկ շաբաթ առաջ Սլավեն Բիլիչի սաները նվազագույն հաշվով առավելության հասան Մալթայի երրորդ ուժեղ ակումբի նկատմանբ, որը երկրորդ փուլում անցավ Երևանի «Ուլիսի» արգելքը: «Վեստ Հեմի» համար պատասխան խաղն ավելի ծանր ստացվեց:
Բավական է ասել, որ «Վեստ Հեմը» Ֆաբրիցիո Միկոլոյից արագ գոլ ընդունեց, իսկ ընդմիջումից առաջ մնաց 10 ֆուտբոլիստներով, երբ դաշտից հեռացվեց Ջեյմս Թոմքինսը:
Լոնդոնցիները կարողացան թվային առավելություն ունեցող մրցակցի հետ խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ, իսկ հետո՝ 11 մետրանոցների: Բիլիչի թիմի նյարդերն ավելի ամուր գտնվեցին և կարողացան իրացնել բոլոր 5 11 մետրանոցները: