Երեկ «Արսենալն» Անգլիայի սուպերգավաթի խաղում նվազագույն հաշվով հաղթեց «Չելսիին»:
Խաղից հետո պորտուգալացի մարզիչը շնորհավորեց մրցակցի բոլոր ֆուտբոլիստներին, իսկ մարզադաշտը լքելու ժամանակ «Արսենալի» երկրպագուների ուղղությամբ նետեց սուպերգավաթի իր մեդալը, ինչը մեծ արձագանք գտավ մամուլում:
Թվիթերում «Չելսիի» պաշտոնական էջը պատասխանեց բոլոր քննադատություններին.
Mourinho says he doesn’t keep runner-up medals so he threw it to an Arsenal supporter. #CFC
— Chelsea FC (@ChelseaFC) August 2, 2015
Իսկ մեդալը բաժին հասավ «զինագործների» այս երկրպագուին: