Ինչպես հայտնում է բրտիանական Daily Mail պարբերականը՝ հղում անելով Sport BILD֊ին, «Մանչեսթեր Յունայթեդը» ռեկորդային առաջարկ է արել «Բավարիային»՝ գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերին գնելու համար։
Մյուլերի համար արված «Յունայթեդի» 50 մլն ֆունտի առաջին առաջարկը մերժվել էր։ Այս անգամ «կարմիր սատանաները» պատրաստ են մյունխենյան ակումբի առաջատարին ձեռք բերելու համար վճարել 60 մլն ֆունտ, ինչը կլինի Պրեմիեր Լիգայի ռեկորդի թարմացում։ Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ «Յունայթեդը» Անխել Դի Մարիային «Օլ Թրաֆորդ» բերելու համար Մադրիդի «Ռեալին» վճարեց 59.7 մլն ֆունտ։
Իսկ ESPN֊ը հայտնում է, որ տրանսֆերը կայանալու դեպքում Թոմասը Մանչեսթերում կվաստակի տարեկան 7 մլն ֆունտ։
Ավելացնենք, որ «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը լավ ճանաչում է Մյուլերին, ում հետ աշխատել է գերմանական ակումբում։