«Վեստ Հեմը» ներկայացրել է, թե ինչպիսին է լինելու Օլիմպիական մարզադաշտը, որտեղ ակումբը կսկսի իր հաջորդ մրցաշրջանը։
Մեկ տարուց պակաս ժամանակ է մնացել, որպեսզի ավարտվի վերակառուցման աշխատանքները, որի արդյունքում նստատեղերի թիվը 80’000-ից կհասնի 54 հզր-ի, սակայն այդպիսով մարզադաշտն ամբողջությամբ կդառնա ֆուտբոլային։
Երեկ լոնդոնյան ակումբի փոխնախագահ Կարեն Բրեյդին պատմեց և ներկայացրեց, թե ինչ տեսք ունի մարզադաշտն այս պահին և ինչպիսին է լինելու ընդամենը 12 ամիս անց։