«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վերջին խաղից հետո, որում «քաղաքայինները» նվազագույն հաշվով զիջեցին Դորտմունդի «Բորուսիային», ամփոփել է իր թիմի ելույթները Չեմպիոնների Լիգայում:
-Այսօր մենք չէինք խաղում հաջորդ փուլի ուղեգրի համար: Ո՛չ, մենք այն վաղուց ենք կորցրել: Այսօր մենք փորձում էինք մեր կարգը ապացուցել, սակայն մեզ ինչ-որ բան չբավականացրեց: Մենք ունեինք գոլ խփելու հնարավորություն, սակայն անել դա, այդպես էլ չկարողացանք:
Այսօրվա մեր նպատակն էր դուրս գալ Եվրոպա Լիգա: Ինչի համար գոլեր էր պետք:
Մյուս կողմից, եվրոգավաթներից դուրս մնալը մեզ կօգնի լավ հանդես գալ Պրեմիեր Լիգայում: Այժմ մենք կարող ենք կենտրոնանալ միայն Անգլիայի առաջնության վրա:
Անցած մրցաշրջանում մենք ավելի լավ հանդես եկանք Չեմպիոնների Լիգայում: Իհարկե, այս տարի մեզ շատ բարդ խումբ էր բաժին ընկել:
«Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղը միանգամայն տարբեր է լինելու: Մեզ շատ բարդ խաղ է սպասվում: Մեզ հիմա պետք է, որ մի քանի ֆուտբոլիստներ շարք վերադառնան մինչև դերբին,- Մանչինիի խոսքերն է մեջբերում BBC-ն: