Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրի այսօրվա վերջին խաղում «Սաութհեմպտոնը» հյուրընկալել էր առաջնության նորեկ «Բորնմուտին»։
Ռոնալդ Կումանի սաներն առանց որևէ խնդրի առավելության հասան հյուրերի նկատմամբ։ Դաշտի տերերերը խաղի ելքը վճռեցին մինչ ընդմիջումը։ 31-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Սթիվեն Դևիսը, իսկ 5 րոպե հետո իր թիմի առավելությունը կրկնապատկեց Գրացիանո Պելեն։
Այս հաղթանակից հետո «Սաութհեմպտոնը»՝ վաստակած 17 միավորով բարձրացավ 7-րդ հորիզոնական։
Գոլեր․ Դևիս՝ 31ր, Պելե՝ 36ր
Հեռացում․ Վանյամա՝ 78ր։