Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցն առաջնության նորեկ «Ուոթֆորդն» էր։
Լուի վան Գալի սաները 1-2 հաշվով առավելության հասան մրցակցի հարկի տակ։ Հանդիպման հաշիվը 11-րդ րոպեին բացեց Մեմֆիս Դեպայը, ում գոլը երկար ժամանակ ապահովում էր «Յունայթեդի» առավելությունը։ Խաղավարտից 3 րոպե առաջ Տրոյ Դինին վերականգնեց հաշվի հավասարությունը, սակայն վերջին րոպեին նա դարձավ նաև ինքնագոլի հեղինակ։
Այս հաղթանակից հետո «կարմիր սատանաները»՝ վաստակած 27 միավորով բարձրացան 2-րդ հորիզոնական։
Գոլեր․ Դեպայ՝ 11ր, Դինի՝ 87ր, 90ր (ինքն․)։