«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Թոմ Քլևերլին Չեմպիոնների Լիգայի երեկվա խաղում վնասվածք է ստացել և կարող է բաց թողնել« Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղը:
Ֆուտբոլիստը դաշտը լքեց 45-րդ րոպեին. նրան փոխարինեց Փոլ Սքոուլզը:
-Առավոտյան բժիշկները զննեցին Թոմին: Նա ցավեր ուներ: Իհարկե, սա լավ լուր չէր մեզ համար,- ասել է «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքսը: BBC
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթի» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին: