«Լիվերպուլի» դարպասապահ Սիմոն Մինյոլեն նոր պայմանագիր է ստորագրել մերսիսայդյան ակումբի հետ, որը կլրանա 2021 թվականին։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
2013 թվականին 9 մլն ֆունտով «Սանդերլենդից» տեղափոխվելուց հետո բելգիացի ֆուտբոլիստը մշտապես քննադատությունների է ենթարկվել։ Մշտապես խոսվում է, որ ակումբն ավելի փորձառու և կայուն դարպասապահի կարիք ունի, սակայն Յուրգեն Կլոպը որոշեց երկարաձգել իր թիմի առաջին համարի պայամանագիրը։ Շնորհիվ իր նոր պայմանագրի, 27-ամյա Սիմոնն այժմ կվաստակի շաբաթական 60 հզր ֆունտ։
-Ես շատ ուրախ եմ, որ մնում եմ «Էնֆիլդում»։ Ուրախ եմ իմ ապագան «Լիվերպուլի» հետ կապելու համար։ Գիտեմ, որ նոր պայմանագիրը նոր պատասխանատվություն է առաջացնում։ Շնորհակալ եմ բոլորից, ովքեր վստահում և օգնում են ինձ,- ասել է Մինյոլեն։