«Ֆուլհեմի» հարձակվող Բրայան Ռուիսը բաց կթողնի այս տարվա կայանալիք հանդիպումները: Ինչպես տեղեկացնում է BBC-ն, 27-ամյա ֆուտբոլիստը ծնկատակի ջիլի վնասվածք է ստացել Կոստա Ռիկայի հավաքականի կազմում: Արդեն երեք շաբաթ է, ինչ հարձակվողը չի օգնում իր թիմին:
Ավելի վաղ սպասվում էր, որ Ռուիսը կխաղար «Նյուքասլի» դեմ, բայց այսօր «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Մարտին Յոլը հայտնեց, որ Բրայանի բացակայությունը կտևի մինչև Նոր տարի: