Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրում գործող չեմպիոն «Չելսին» հյուրընկալել էր 17-րդ հորիզոնականում գտնվող «Նյուքասլ Յունայթեդին»։
Լոնդոնյան ակումբը սեփական հարկի տակ ջախջախեց «կաչաղակներին»։ 5-րդ րոպեին հաշիվը բացեց Դիեգո Կոստան։ 4 րոպե հետո հյուրերի պաշտպանի սխալ փոխանցումից օգտվեց Պեդրոն, ով երկրորդ խաղակեսում դարձավ դուբլի հեղինակ։ Մեկական անգամ էլ գոլով աչքի ընկան Վիլլաինը և Բերտրան Տրաորեն։ Հանդիպման վերջին րոպեին էլ «Նյուքասլի» հեղինակության գնդակը խփեց Անդրոս Թաունսենդը։
Այս հաղթանակից հետո «Չելսին»՝ վաստակած 33 միավորով բարձրացավ 12-րդ հորիզոնական, իսկ «Նյուքասլը» մտավ վտանգավոր գոտի։
Գոլեր․ Կոստա՝ 5ր, Պեդրո՝ 9ր, 59ր, Վիլլիան՝ 17ր, Տրաորե՝ 83ր, Թաունսենդ՝ 90ր։