Պրեմիեր Լիգայի 28-րդ տուրում առաջատար «Լեսթեր Սիթին» ընդունել էր 13-րդ հորիզոնականում գտնվող «Վեստ Բրոմվիչ Ալբիոնին»։
Ինչպես և սպասվում էր, «Լեսթերի» համար հեշտ չստացվեց հանդիպումը։ Գլխավոր պատճառը «աղվեսների» կիսապաշտպան Նգոլո Կանտեի բացակայությունն էր, ով կատարում է դաշտի կենտրոնի հիմնական աշխատանքը։ Հյուրերն առաջինը հասան հաջողության, սակայն ընդմիջմանը գնացին պարտվողի կարգավիճակով։ Սալոմոն Ռոնդոնի գոլին 30-րդ րոպեին պատասխանեց Դենի Դրինկուոթերը, իսկ 45-ին Ռյադ Մահրեզի փոխանցումից հետո Էնդի Քինգն առաջ մղեց իր թիմին։
Հյուրերից հաշվի հավասարությունը 50-րդ րոպեին վերականգնեց Քրեյգ Գարդները։ Այս հանդիպումից հետո «Լեսթերը» վաստակած 57 միավորով կշարունակի մնալ առաջին հորիզոնականում։
Գոլեր․ Ռոնդոն՝ 11ր, Դրինկուոթեր՝ 30ր, Քինգ՝ 45ր, Գարդներ՝ 50ր։