«Էվերթոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուի հայրը կարծում է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտին իր որդին պետք է տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ» կամ «Բավարիա»։
22-ամյա բելգիացին փայլուն է հանդես գալիս ընթացիկ մրցաշրջանում։ Նա 36 խաղում դարձել է 25 գոլի հեղինակ։ Լուկակու ավագը կարծում է, որ ժամանակն է, որպեսզի Ռոմելուն ավելի բարձրակարգ ակումբում խաղա։
-Նա պատրաստ է։ Ես տեսնում է, որ նրա հանդեպ հետաքրքրություն կա «Ատլետիկոյից», «Բավարիայից», «Յուվենտուսից», «Չելսիից» և «Մանչեսթեր Յունայթեդից»։ Կարծում եմ, որ նա պետք ընտրություն կատարի «Յունայթեդի» և «Բավարիայի» միջև։
«Մանչեսթեր Յունայթեդը» դեռևս կառուցվող թիմ է։ «Բավարիան» մեքենա է, որին նա կարող է արագ ինտեգրվել։ Սակայն միայն այն դեպքում, եթե Ռոբերտ Լևանդովսկին հեռանա այնտեղից,- ասել է Լուկակուն։ Het Laatste Nieuws