Պրեմիեր Լիգայի հաջորդ տուրում «Արսենալին» վնասվածքի պատճառով չեն կարողանա օգնել հիմնական կազմի մի շարք ֆուտբոլիստներ:
Չեմպիոնների Լիգայի նախորդ տուրում «Արսենալը» «Օլիմպիակոսի» դեմ խաղաց պահեստային կազմով: Սակայն դա չօգնեց Վենգերին: Շատ ֆուտբոլիստներ այդպես էլ չեն լուծել իրենց առողջական խնդիրները:
Ընթացիկ մրցաշրջանը Վենգերի 16 տարվա մարզչական գործունեության մեջ ամենաանհաջողն է: Թիմը այժմ զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը և կիրակի կնդունի 5-րդ հորիզոնականում գտնվող «Վեստ Բրոոմվիչին»:
Սակայն մի քանի ֆուտբոլիստներ չեն կարող օգնել իրենց թիմին:Վենգերը դեռ չի կարող օգտագործել Բակարի Սանյաին, Լորան Կոնսելնիին, Թեո Ուոլկոտին, Լուկաս Պոդոլսկիին, ինչպես նաև Անդրե Սանտոսին և Աբու Դիաբիին:
Հիշեցնենք, որ «Արսենալը» վերջին երկու խաղերում պարտություն է կրել. Պրեմիեր Լիգայում՝ «Սուոնսիից»՝ 0:2, իսկ Չեմպիոնների Լիգայում՝ «Օլիպիակոսից»՝ 2:1: