«Չելսին» պաշտոնապես հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնում Անտոնիո Կոնտեի նշանակման մասին։
Իտալացի մասնագետը 3 տարվա պայմանագիր է ստորագել լոնդոնյան ակումբի հետ և «Սթեմֆորդ Բրիջում» իր աշխատանքը կսկսի Եվրոպայի 2016 թվականի առաջնության ավարտից հետո, իսկ մինչ այդ կկատարի իր պարտականություններն Իտալիայի ազգային հավաքականում։
֊Ես շատ ուրախ եմ «Չելսիում» աշխատանքի անցնելու համար։ Ես հպարտ եմ լինել իմ երկրի ազգային հավաքական մարզիչը, սակայն մարզչի կարիերայում հաճախ փոփոխությունների կարիք է լինում։ Ես առաջ եմ նայում և պատրաստ եմ նոր մարտահրավերների,֊ ասել է 46-ամյա մասնագետը։
Ավելացնենք, որ Իտալիայի հավաքականից առաջ Կոնտեն 3 տարի մարզել է «Յուվենտուսին»։