Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվել էր «Ուոթֆորդին»։
«Ազնվականները» կամային հաղթական տարան «Վիկարիջ Ռոուդում»։ Հանդիպման հաշիվը 55-րդ րոպեին բացեց Էթիեն Կապուն։ 80-րդ րոպեին Միշի Բատշուաին խփեց պատասխան գոլը, իսկ հյուրերի հաղթական գնդակը 87-րդ րոպեին խփեց Դիեգո Կոստան։
Այս հաղթանակից հետո հետո «Չելսին»՝ վաստակած 6 միավորով բարձրացավ 4-րդ հորիզոնական։
Գոլեր․ Կապու՝ 55ր, Բատշուաի՝ 80ր, Կոստա՝ 87։