Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրի այսօրվա վերջին խաղում «Չելսին» հյուրընկալվել էր 9-րդ հորիզոնականում գտնվող «Սաութհեմպտոնին»։
Չեմպիոնական պայքարում գտնվող «ազնվականները» երկու անպատասխան գնդակ ուղարկեցին դաշտի տերերի դարպասը և վաստակեցին հերթական 3 միավորը։ Հանդիպման հաշիվը 6-րդ րոպեին բացեց Էդեն Ազարը, իսկ երկրորդ խաղակեսում բելգիացու փոխանցումից հետո հաշիվը կրկնապատկեց առաջնության լավագույն ռմբարկու Դիեգո Կոստան։
Այս հաղթանակից հետո Անտոնիո Կոնտեի թիմը՝ վաստակած 22 միավորով մտավ լավագույն քառյակ։
Գոլեր․ Ազար՝ 6ր, Կոստա՝ 55ր։