Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալել էր 11-րդ հորիզոնականում գտնվող «Բորնմուտին»։
«Զինագործները» 3-1 հաշվով առավելության հասան «Բորնմուտի» նկատմամբ։ 12-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Ալեքսիս Սանչեսը, որը երկրորդ խաղակեսում դարձավ նաև դուբլի հեղինակ։ 23-րդ րոպեին հյուրերը վերականգնեցին հաշվի հավասարությունը։ Պատասխան գնդակը 11 մետրանոցից խփեց Քալում Ուիլսոնը։ «Արսենալից» գոլով աչքի ընկավ նաև Թեո Ուոլկոտը։
Այս հաղթանակից հետո Արսեն Վենգերի թիմը՝ վաստակած 28 միավորով կշարունակի պահպանել 4-րդ հորիզոնական։
Գոլեր․ Սանչես՝ 12ր, 90ր, Ուիլսոն՝ 23ր (11մ), Ուոլկոտ՝ 53ր։