Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրը փակվեց մերսիսայդյան դերբիով, որտեղ «Էվերթոնը» հյուրընկալել էր «Լիվերպուլին»։
Խաղն անցավ հյուրերի զգալի առավելությամբ, սակայն երկար ժամանակ դաշտի տերերը կարողանում էին գրագետ պաշտպանվել։ Հանդիպման միակ և «Լիվերպուլի» համար հաղթական գնդակը 94-րդ րոպեին խփեց Սադիո Մանեն։
Այս հաղթանակից հետո Յուրգեն Կլոպի սաները վաստակած՝ 37 միավորով բարձրացան 2-րդ հորիզոնական։
Գոլ․ Մանե՝ 90+4ր։