«Նյուքասլ Յունայթեդի» և Կոտ Դը Իվուարի նախկին կիսապաշտպան Շեկ Տիոտեն չինական ակումբում մարզման ժամանակ կորցրել է գիտակցությունը և մահացել։ Այս մասին հայտնում է Cnhubei.com կայքը։ Լուրը հաստատել է նաև նրա նախկին թիմակից Դեմբա Բան։
30-ամյա Տիոտեն, ով վերջին ժամանակներս հանդես էր գալիս «Բեյցզին Էնտերփրայզես» ակումբում, մարզման ժամանակ կորցրել է գիտակցությունը և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ բժիշկները արձանագրել են ֆուտբոլիստի մահը։
Մահվան պատճառն առայժմ հայտնի չէ։ Ավելացնենք, որ Տիոտեն չինական ակումբում էր 2017 թվականի փետրվարից։