«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը մեկնաբանել է երեկվա միջադեպը: 16-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղի ժամանակ ակումբի պաշտպան Ռիո Ֆերդինանդի վրա երկրպագուներից մեկը մետաղադրամ էր նետել:
-Ափսոս, որ խաղի ավարտին դաշտ էին նետում մետաղադրամներ, որ «Սիթիի» երկրպագուն ներխուժեց խաղադաշտ: Այսպիսի բան չպետք է տեղի ունենար,- ասել է Ֆերգյուսոնը:
Սէր Ալեքսը Sky Sports-ին տված հարցազրույցում նշել է, որ նման դեպք տեղի էր ունեցել նաև «Չելսիի» հետ հանդիպման ժամանակ:
-«Սթեմֆորդ Բրիջում» մեզ վրա նետում էին մետաղադրամներ, նստարանի կտորներ, կրակայրիչներ, բայց ոչ մեկը ոչինչ չարեց: Սա լուրջ խնդիր է: Բայց ես հիմա չեմ ուզում այդ մասին խոսել: Երեկ մենք լավ խաղացինք: Մանչեսթերյան այս դերբին ապացուցեց, թե ինչքան ուժեղ առաջնություն է Անգլիայի Պրեմիեր Լիգան: