Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրում «Արսենալի» մրցակիցը 16-րդ հորիզոնականում գտնվող «Էվերթոնն» էր։
«Զինագործները» կամային հաղթանակ տարան «Գուդիսոն Պարկում»։ Հանդիպման հաշիվը 12-րդ րոպեին բացեց Ուեյն Ռունին։ Ընդմիջումից 5 րոպե առաջ Նաչո Մոնրեալը հավասարեցրեց հաշիվը։ Երկրորդ խաղակեսը բավական գոլառատ ստացվեց։ 4 գոլ խփեցին լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստները, մեկ անգամ աչքի ընկան կապույտները։
Այս հաղթանակից հետո Արսեն Վենգերի թիմը՝ վաստակած 16 միավորով բարձրացավ 5-րդ հորիզոնական։
Գոլեր․ Ռունի՝ 12ր, Մոնրեալ՝ 40ր, Օզիլ՝ 53ր, Լակազետ՝ 74ր, Ռեմսի՝ 90ր, Նյաս՝ 90+3ր, Սանչես՝ 90+5ր։
Հեռացում․ Գույե՝ 68ր։