Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կյաացավ Լոնդոնի «Նոր Ուեմբլի» մարզադաշտում, ուր «Տոտտենհեմը» հյուրընկալել էր 8-րդ հորիզոնականում գտնվող «Լիվերպուլին»։
«Տոտտենհեմը» բարձր մակարդակով հանդիպում անցկացրեց սեփական հարկի տակ՝ հաղթելով 4-1 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ Հարի Քեյնը, լոնդոնյան ակումբից մեկական գոլ էլ խփեցին Հին Մին Սոնը և Դելե Ալին։ Մերսիսայդյան ակումբի միակ գոլը խփեց Մոհամեդ Սալահը։
Այս հաղթանակից հետո «Տոտտենհեմը»՝ վաստակած 20 միավորով հավասարվեց 2-րդ հորիզոնականում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդին»։
Գոլեր․ Քեյն՝ 4ր, 56ր, Սոն՝ 12ր, Սալահ՝ 24ր, Ալի՝ 45+3ր։