Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի իր նախավերջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր «Բազելին»։
Նախորդ 4 խաղերում միայն հաղթանակ տարած «Յունայթեդը» պարտություն կրեց շվեյցարական ակումբից։ Հանդիպման միակ և «Բազելի» համար հաղթական գոլը 89-րդ րոպեին խփեց Միխայել Լանգը։
Չնայած պարտությանը, «կարմիր սատանաները» շարունակում են վաստակած 12 միավորով գլխավորել A խմբի աղյուսակը։
Գոլ․ Լանգ՝ 89ր։