Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրում «Արսենալի» մրցակիցը 7-րդ հորիզոնականում գտնվող «Բերնլին» էր։
Լոնդոնյան ակումբը մեծ դժվարությամբ կարողացավ կոտրել դաշտի տերերի դիմադրությունը։ «Թերֆ Մուրում» կայացած հանդիպման ավելացրած ժամանակի վերջին րոպեին Ալեքսիս Սանչեսն անվրեպ իրացրեց 11 մետրանոցը՝ հաղթանակ պարգևելով «զինագործներին»։
Այս հաղթանակից հետո Արսեն Վենգերի թիմը՝ վաստակած 25 միավորով բարձրացավ 4-րդ հորիզոնական։
Գոլեր․ Սանչես՝ 90+2ր (11մ)։