Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի այսօրվա վերջին խաղում «Տոտտենհեմը» հյուրընկալել էր 9-րդ հորիզոնականում գտնվող «Էվերթոնին»։
Լոնդոնյան ակումբը ջախջախիչ հաղթանակ տարավ սեփական հարկի տակ՝ 4 անպատասխան գնդակ ուղարկելով Ջորդան Պիկֆորդի պաշտպանած դարպասը։ Դուբլի հեղինակ դարձավ առաջնության լավագույն ռմբարկու Հարի Քեյնը, մեկական գոլ էլ խփեցին Սոն Հին Մինը և Քրիստիան Էրիկսենը։
Այս հաղթանակից հետո «Տոտտենհեմը»՝ վաստակած 44 միավորով կպահպանի 5֊րդ հորիզոնականը։
Գոլեր․ Սոն՝ 26ր, Քեյն՝ 47ր, 59ր, Էրիկսեն՝ 81ր։