Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվել էր 12-րդ հորիզոնականում գտնվող «Բրայթոն ընդ հոուվ Ալբիոնին»։
Դաշտի տերերը 2-1 հաշվով հաղթանակ տարան «ազնվականների» նկատմամբ։ 7-րդ րոպեին հաշիվը բացեց Լուիս Դանկը, իսկ 26-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկեց Գլեն Մյուրեյը։
Լոնդոնյան ակումբին հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը։ Գոլի հեղինակ դարձավ Պիեր Էմերիկ Օբամեյանգը։ Այս հաղթանակից հետո «Բրայթոնը» վաստակած 34 միավորով բարձրացավ 10-րդ հորիզոնական։
Գոլեր․ Դանկ՝ 7ր, Մյուրեյ՝ 26ր, Օբամեյանգ՝ 43ր։