Պրեմիեր Լիգայի 37-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալել էր 7-րդ հորիզոնականում գտնվող «Բերնլիին»։
«Զինագործները» ջախջախիչ հաղթանակ տարան սեփական հարկի տակ։ Դուբլի հեղինակ դարձավ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, մեկական գոլ էլ հեղինակեցին Ալեքսանդր Լակզետը, Սեադ Կոլաշինացը և Ալեքս Իվոբին։
Այս հաղթանակից հետո Արսեն Վենգերի թիմը վաստակած միավորների քանակը հասցրեց 60-ի։
Գոլեր․ Օբամեյանգ՝ 14ր, 75ր, Լակազետ՝ 45+3ր, Կոլաշինաց՝ 54ր, Իվոբի՝ 64ր։