Շվեյցարական «CIES Football Observatory» կայքը ներկայացրել է Եվրոպայի Թոփ-5 առաջնությունների վերջին 8 տարվա ֆինանսական վերլուծությունը։
Նյութից առանձնացրել ենք այն հատվածը, որը վերաբերում է ակումբների վարկանիշին ըստ ֆուտբոլիստների վաճառքից ստացած եկամուտների։
Առաջին տեղում ֆրանսիական «Մոնակոն» է, որին հաջորդում է «Լիվերպուլը»՝ 683 մլն եվրոյով։ Անգլիական հաջորդ ակումբը «Չելսին» է, որը 2010-2018 թվականներին ֆուտբոլիստների վաճառքից ստացել է 624 մլն եվրո։