Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրում առաջատար «Լիվերպուլը» հյուրընկալել էր 14-րդ հորիզոնականում գտնվող «Սաութհեմպտոնին»։
«Կարմիրները» տարան իրենց 6-րդ անընդմեջ հաղթանակը։ Հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին բացվեց Ուեսլի Հուդտի ինքնագոլով։ 21-րդ րոպեին Թրենդ Ալեքսանդր-Առնոլդի փոխանցումից հետո հյուրերի դարպասը գրավեց Ժոել Մատիպը, իսկ երրորդ գոլը խփեց Մոհամեդ Սալահը։
Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» վաստակած 18 միավորով կշարունակի գլխավորել մրցաշարային աղյուսակը։
Գոլեր․ Հուդտ՝ 10ր (ինքն․), Մատիպ՝ 21ր, Սալահ՝ 45ր։