• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Հայտնի են նոյեմբեր ամսվա լավագույնների անունները

Նոյեմբերին Պրեմիեր լիգայի լավագույն խաղացող և լավագույն մարզիչ են ճանաչվել «Մանչեսթեր Յունայթեդը» ներկայացնող Հարի Մագուայրը և Էրիկ Տեն Հագը:

«Յունայթեդը» հաղթել է նոյեմբերին կայացած բոլոր երեք հանդիպումներում՝ անընդմեջ հաղթելով «Ֆուլհեմին» (0-1), «Լյուտոնին» (1-0) և «Էվերթոնին» (0-3):

31 ամյա Մագուայրը մասնակցել է այդ երեք հանդիպումներին ամբողջությամբ՝ նշանակալի ներդրում ունենալով «կարմիր սատանաների» 9 միավոր վաստակելու և դարպասը անառիկ պահելու գործում:

Մագուայրը դառնում է առաջին պաշտպանը «Լիվերպուլի» Ժոել Մատիպից հետո 2022 թվականի փետրվարին, ով արժանանում է ամսվա լավագույն խաղացողի մրցանակին։

Հարիից բացի այս մրցանակի համար պայքարում էին նաև Ժերեմի Դոկուն, Անտոնի Գորդանը, Թոմաս Կամինսկին, Ռահիմ Ստերլինգը և Մարկուս Տավերնիերը։

Իսկ մարզչական մրցանակը ստացել է Տեն Հագը, ով նախկինում այն ​​ստացել էր 2022 թվականի սեպտեմբերին և 2023 թվականի փետրվարին։

53 ամյա հոլանդացին հաղթեց «Լյուտոնից» Ռոբ Էդվարդսին, «Նյուքասլից» Էդդի Հաուին և «Բորնմուտից» Անտոնի Իրաոլային և դարձավ ամսվա լավագույն մարզիչ: