Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվել էր 16-րդ հորիզոնականում գտնվող «Սաութհեմպտոնին»։
«Ազնվականները» 3 անպատասխան գնդակ ուղարկեցին «սրբերի» դարպասը։ Գոլերի հեղինակ դարձան Էդեն Ազարը, Ռոս Բարքլին և Ալվարոտ Մորատան։
«Չելսին» այս հաղթանակից հետո վաստակած 20 միավորով բարձրացավ առաջին հորիզոնական։
Գոլեր․ Ազար՝ 30ր, Բարքլի՝ 57ր, Մորատա՝ 90+3ր։